6 օր, 5 գիշեր
1-ին օր / Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում։Տեղափոխում հյուրանոց։Հանգիստ։ Երեկոյան ողջույնի ընթրիք հայկական ռեստորանում՝ հայկական ավանդական երաժշտության ներքո։
2-րդ օր / Էջմիածին-Զվարթնոց-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Էջմիածին, Հայաստանի հոգևոր կենտրոնը։Այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։Մեր հաջորդ այցելությունը Զվարթնոց տաճարը, որը Հայաստանի վաղ միջնադարի ճարտարապետության և արվեստի զարմանահրաշ գլուխգործոցներից է: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։Վերադարձ Երևան, այցելություն «Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, որտեղ ներկայացված է հայկական մշակույթին բնորոշ տարատեսակ զարդանախշերով գորգերի հարուստ հավաքածու, կծանոթանանք հայկական գորգագործությանը։Այցելություն Երևանի Արարատ կոնյակի գործարան, այնուհետև կայցելենք Կասկադի համալիր, որտեղից ոտքով կզբոսնենք Երևան քաղաքով։Վերադարձ հյուրանոց և գիշերակաց։
3-րդ օր / Գառնի-Գեղարդ-Վերնիսաժ
Նախաճաշ։Ուղևուրություն դեպի Կոտայքի մարզ և այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Այնուհետև փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Գառնի գյուղում կմասնակցենք հայկական ավանդական լավաշի թխման վարպետաց դասին։ Այցելություն Գեղարդավանք վանական համալիր, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։Վերադարձ Երևան, այցելություն Վերնիսաժ։Վերադարձ հյուրանոց և գիշերակաց։
4-րդ օր / Ծաղկաձոր-Սեվան-Դիլիջան-Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Ծաղկաձոր։Կայցելենք Ծաղկաձորի ճոպանուղին, որը Թեղենիս լեռան արևելյան լանջին է, արագընթաց ճոպանուղին ձեզ կհասցնի 2819 մետր բարձրության վրա, որտեղից բացվում է սքանչելի տեսարան։Շարունակելով ճանապարհը մեր մյուս կանգառը կլինի Սեվանավանք վանական համալիրը, հայկական հին վանական համալիրներից մեկը, կառոցված՝ 305 թվականին։Այնուհետև կուղևորվենք Դիլիջան, Հայաստանի ամենասիրված քաղաքներից մեկը, որն անվանում են «Փոքր Շվեյցարիա»։ Կայցելենք Հաղարծին վանական համալիր, այնուհետև կայցելենք Պարզ լիճ։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
5-րդ օր / Սաղմոսավանք -Աշտարակ- Ամբերդ - Երեվան
Նախաճաշ։Ուղևորություն դեպի Արագածոտնի մարզ , առաջինը կայցելենք Սաղմոսավանք վանական համալիր, որը տեղակայված է Քասախ գետի ձախ մասում և գրավում է իր յուրահատուկ և գեղատեսիլ տեսարանով։ Աշտարակ քաղաքում կայցելենք Եգանյանս գաստրո բակ, կծանոթանանք հայկական գինու արտադրությանը և կհամտեսենք անուշահամ գինին։Մեր մյուս կանգառը կլինի Ամբերդ ամրոց-համալիրը, որը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։Ճանապարհին կայցելենք Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձանը կառուցվել է 2005 թվականին, հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։Վերադարձ Երևան, գիշերակաց Երևանում։
6-րդ օր / Զվարթնոց օդանավակայան
Նախաճաշ
և
դուրս
գրում
հյուրանոցից։Տեղափոխություն
Զվարթնոց
օդանավակայան։
ՏԵՂԵԿՈՒԹԿՈՒՆՆԵՐԻ, ԱՐԺԵՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
13 Paronyan Street, Yerevan 0015, Armenia
Հեռ․՝ +374 41 141914, +374 95 965577
E-mail: tarontravel@mail.ru


